Ռուսաստանի ԱԻՆ-ը շինարարական նյութերով բեռնված ավտոշարասյուն է ուղարկել Արցախ |hetq.am|
15:55 - 23 փետրվարի, 2021

Ռուսաստանի ԱԻՆ-ը շինարարական նյութերով բեռնված ավտոշարասյուն է ուղարկել Արցախ |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հումանիտար բեռներով հերթական ավտոշարասյունն է Երևանից ուղարկել Արցախ։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Տեղի իշխանությունների հարցումներին համապատասխան Ռուսաստանի ԱԻՆ-ը բնակելի տների և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինարարական նյութերի ցանկ է կազմել։ Մոտ 50 տոննա շինարարական նյութ է ուղարկվել»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Եվգենի Գորելովը։

Նրա խոսքով՝ հումանիտար ավտոշարասյունը կազմված է 6 բեռնատար և 2 ուղեկեցող ավտոմեքենաներից։ Ավտոշարասյունը շարժվել է Երևանից և գիշերելու նպատակով կանգ է առնելու Գորիսում։ Շինարարական նյութերը Արցախ կհասնեն փետրվարի 24-ի կեսօրին։

Եվգենի Գորելովը նշել է, որ մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել հարյուրավոր տոննաների բեռներ։ Ըստ նրա՝ առաջին հերթին վերականգնվում են բնակելի տները, քանի որ վերադարձող փախստականները շատ են։

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած Արցախ է վերադարձել 52 700 քաղաքացի, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել