Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի կալանավորումը |tert.am|
13:01 - 23 փետրվարի, 2021

Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի կալանավորումը |tert.am|

tert.am: Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային «հանցագործ» է անվանել և հայտարարել է, որ նրան ձերբակալել են խորհրդարանի վրա հարձակում կազմակերպելու համար, որով փորձում էին ստուգել պետության հզորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ուժեղ պետություն ենք, ունենք ուժեղ ոստիկանություն, արդյունավետ ներքին գործերի նախարար: Ցանկանում եմ կառավարության անունից հրապարակավ շնորհակալություն հայտնել նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը՝ մեր պետության արժանապատվությունը և կայունությունը պաշտպանելու համար և ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել բոլորին, որ մենք պետություն ենք, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին:

Մելիան ձերբակալվել է այսօր` փետրվարի 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել