Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|
12:52 - 23 փետրվարի, 2021

Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Վազգեն Մանուկյանը հին աճպարար է՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությունները, որ եթե ընդդիմության դեմ իշխանություններն իրենց «պլանկան բարձրացնեն», ընդդիմությունն էլ նույնը կանի:

«Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի: Իշխանությունն իշխանություն է, որտեղ կան ոստիկանություն, ԱԱԾ, ներքին զորքեր և այլն: Այսինքն՝ մենք իրանց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակներ, բռնության կոչեր ու անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ իր տրամադրությունը չփչանա»,- նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու իրեն սատարողները գտնվում են ցայտնոտի մեջ: «Ակնհայտ է դարձել, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է ընդդիմադիր ուժերի համար, և նրանք փորձում են ամեն կերպ տարանջատվել: Նրանք իրարամերժ հայտարարություններ են անում և իրենց վրա չեն վերցնում Մանուկյանի ասածների պատասխանատվությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով նաև 1996 թ. դեպքերը, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրավել էին ԱԺ շենքը և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին ու փոխնախագահին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել