Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը գլխավորում է Սաակաշվիլիի կուսակցությունը |armenpress.am|
10:39 - 23 փետրվարի, 2021

Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը գլխավորում է Սաակաշվիլիի կուսակցությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվին է, նախագահ պատգամավոր Նիկա Մելիային, որի ձերբակալումն անցյալ շաբաթ Թբիլիսիի դատարանն արտոնել է 2019 թվականի հունիսին կայացած հանրահավաքին ծայր առած անկարգությունների գործով 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չվճարելու համար: Փետրվարի 23-ին այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մելիան իր կողմնակիցների հետ բարիկադավորվել էր Թբիլիսիում կուսակցության գրասենյակում: Ոստիկաններն ստիպված են եղել կիրառել պղպեղագազ նրա կողմնակիցներին ցրելու համար, ինչից հետո հաջողվել է ձերբակալել ընդդիմադրին:

Կուսակցության շենքը շրջապատված է մնում է ոստիկանության կողմից: Փողոցում գտնվում են քաղաքացիական ակտիվիստներ, «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ, ինչպես նաեւ այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: Նրանք վանկարկում են կարգախսներ ի նշան բողոքի ոստիկանության գործողությունների դեմ, սակայան խուսափւմ են իրավապահների հետ ընդհարումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել