24news.am: Թուրքիան դրականորեն կգնահատի Հայաստանի յուրաքանչյուր քայլը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում խաղաղարար նախաձեռնություններին: Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես քայլեր կձեռնարկի աշխարհի գործընկեր դառնալու ճանապարհին: Թուրքիան դրականորեն կպատասխանի յուրաքանչյուր դրական քայլի, որ Հայաստանը կանի»,- նշել է Չավուշօղլուն:
comment.count (0)