tert.am: Սոչիում մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Նախատեսվում է, որ երկու ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն համալիր, ինչպես նաև ռազմական անվտանգության և ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներին համատեղ արձանագքելու վերաբերյալ հարցերը:

Բացի այդ, Լուկաշենկոն և Պուտինը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հարցով:  

Բելառուս առաջնորդի նախագահական լրագրողական թիմից հայտնել են, որ բանակցությունները սկսելուց առաջ Պուտինն ու Լուկաշենկոն միասին կճաշեն և դահուկներով զբոսանքի կգնան: