Մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել է 3 քրեական գործ, որոնցից մեկը՝ 2021 թվականին. ՊԵԿ |armtimes.com|
15:33 - 22 փետրվարի, 2021

Մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել է 3 քրեական գործ, որոնցից մեկը՝ 2021 թվականին. ՊԵԿ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում ՀՀ մշակութային գործիչների վերաբերյալ հարուցվել և քննվում է 3 քրեական գործ: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեից:

Կոմիտեից մանրամասնել են, որ քրեական գործերից մեկը վարույթ է ընդունվել 2021 թվականին, մեկի վարույթը կասեցվել է, իսկ երրորդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՊԵԿ-ից, սակայն, չեն հայտնել անուններ, թե քրեական գործերով անցնող մշակույթի գործիչները ովքեր են:

Հետաքրքրվել էինք նաև, թե 2019 և 2020 թվականներին, առանձին վերցված, օրենքով սահմանված կարգով, որքա՞ն հարկ են վճարել մշակույթի ոլորտի գործիչները պետական բյուջե: Ինչին ի պատասխան՝ Կոմիտեից հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործառույթների շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների հաշվառման իրականացում նախատեսված չէ, ինչպես նաև ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ստանալ տեղեկատվություն ֆիզիկական անձին հարկային գործակալի կողմից վճարված եկամուտների հիմքերի վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում մատուցվող ծառայության մասով, հետևաբար մշակույթի ոլորտի գործիչների կողմից վճարված հարկերի մասով ամբողջական տեղեկատվություն հնարավոր է տրամադրել միայն ֆիզիկական անձանց անձնական տվյալների առկայության դեպքում (անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ):

Ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել