Ղարիբաշվիլին նշել է կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները և խոստացել ներկայացնել Վրաստանի զարգացման 10-ամյա ծրագիրը |tert.am|
14:43 - 22 փետրվարի, 2021

Ղարիբաշվիլին նշել է կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները և խոստացել ներկայացնել Վրաստանի զարգացման 10-ամյա ծրագիրը |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանում այսօր ընթանում է Իրակլի Ղարիբաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում հաստատելու գործընթացը: Նրա թեկնածությունն առաջադրած «Վրացական երազանք» իշխող կուսակցությանն անհրաժեշտ է 76 ձայն:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը, Ղարիբաշվիլին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն առաջիկայում կսկսի աշխատանքը երկրի զարգացման տասամյա ծրագրի շուրջ:  

«Հաստատման դեպքում իմ թիմի հետ միասին կներկայացնեմ երկրի զարգացման տասնամյա ծրագիրը: Այն բաժանված կլինի միջանկալ կարճատև փուլերի և հանրային քննարկման առարկա կդառնա, որից հետո կվերածվի կառավարական ծրագրի»,- ասել է Ղարիբաշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել