ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|
14:24 - 22 փետրվարի, 2021

ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Բրյուսելում եվրոպացի պաշտոնակիցների հանդիպմանը ժամանելուց հետո:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանդիպմանը կքննարկի Նավալնիի հետ կապված իրադրության արձագանքը, այդ թվում այն հարցը, թե անհրաժեշտ են արդյոք նոր պատժամիջոցներ դատավճռից հետո: «Ես այն բանի կողմնակցն եմ, որ այդ հարցի շուրջը պատրաստվի առաջարկություն առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակի վերաբերյալ»,- ասել Է նախարարը:

«Դրա հետ միաժամանակ մենք պետք Է ուղիներ որոնենք, որպեսզի Ռուսաստանի հետ մնանք երկխոսության մեջ,- ասել Է նա:- Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային շատ հակամարտությաններ կարգավորելու համար»:

«Մենք պետք Է քննարկենք այն հարցը, թե ինչպես կարելի Է պահպանել ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսությունը»,- նշել Է Մաասը: Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունները «հայտնվել են ցածրագույն կետում»:

Նավալնին, որը երկու անգամ պայմանականորեն դատապարտվել Է յուրացումների համար, հետախուզում Է հայտարարվել «Իվ Ռոշե» գործով պատժի պայմանների բազմակի խախտումների համար: Նրան ձերբակալել են հունվարի 17-ին Շերեմետեւո օդանավակայանում, Խիմինսկիի դատարանը նրան թողել Է կալանքի տակ: Փետրվարի 2-ին դատարանը վճիռ Է կայացրել նրա պայմանական պատիժը իրականով փոխարնելու մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել Է, որ Նավալնիի գործունեության հետեւում կանգնած են արտասահմանյան հզոր ուժեր եւ ֆինանսներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել