ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|
13:38 - 22 փետրվարի, 2021

ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն փոխանցել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել