Հայաստանում 2-րդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը |tert.am|
12:14 - 22 փետրվարի, 2021

Հայաստանում 2-րդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը |tert.am|

tert.am: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:  

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել