Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը    |tert.am|
10:11 - 22 փետրվարի, 2021

Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը |tert.am|

tert.am: Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Լեռնային Ղարաբաղը դեպի հարատև խաղաղություն:

Այս մասին հայտնում է Asbarez News-ը՝ հղում անելով Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակին: Գրասենյակի և Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:

Ավստրալացի նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել