Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 դեպք |tert.am|
20:37 - 21 փետրվարի, 2021

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 դեպք |tert.am|

tert.am: Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», վարակման նոր դեպքեր են գրանցվել երկրի 85 շրջաններում:

Նախօրեին արձանագրվել էր վարկաման 12 953 դեպք, որի համեմատ այսօրվա ցուցանիշը նվազել է 1,63 տոկոսով: Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 4 164 726 մարդ: 

Կորոնավիրուսից ՌԴ-ում վերջին մեկ օրում մահացել է 417 մարդ, նախօրեին այդ ցուցանիշը կազմել է 480: Մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 83 293-ի:

Վարակվածության ցուցանիշով Ռուսաստանը ողջ աշխարհում չորրորդ տեղում է գտնվում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել