«Այս պահին թվում է, որ մենք պարտվել ենք». Տիխանովսկայան խոստովանել է, որ Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները» |tert.am|
14:21 - 21 փետրվարի, 2021

«Այս պահին թվում է, որ մենք պարտվել ենք». Տիխանովսկայան խոստովանել է, որ Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները» |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմությունը «կորցրել է փողոցները»: Այս մասին Le Temps- ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պետք է խոստովանեմ, որ մենք կորցրել ենք փողոցները, մենք ոչ մի հնարավորություն չունենք պայքարելու ցուցարարների նկատմամբ ռեժիմի բռնության դեմ: Նրանք զենք ունեն, նրանք ուժ ունեն, այնպես որ, այո, այս պահին թվում է, որ մենք պարտվել  ենք: Ես գիտեմ, որ բելառուսները հոգնել են, վախենում են», -ասել է Տիխանովսկայան:

Ըստ Տիխանովսկայայի՝ Բելառուսի բնակիչները սպասում էին քաղաքական իրավիճակի շուտափույթ լուծմանը, բայց «վերադարձը դեպի ժողովրդավարություն» սպասվածից ավելին տևեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել