Ռուսաստանը հարցումներ է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումներ սկսելու համար |tert.am|
11:51 - 21 փետրվարի, 2021

Ռուսաստանը հարցումներ է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումներ սկսելու համար |tert.am|

tert.am: Ռուսաստանը հարցումներ է ուղարկել ԱՄՆ նոր վարչակազմին`առաջին շփումները սկսելու համար: Այս մասին СоловьевLive ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքերով`  նման հարցումների նպատակն է «պարզապես սկսել հասկանալ այն, ինչ կարող ենք միասին անել»:

Դեսպանը հավելել է, որ ակնկալում է առաջընթաց իրանական միջուկային գործարքում ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի օրոք և պրագմատիկ համագործակցություն Վաշինգտոնի հետ այս և մի շարք այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել