Հույս ունեմ, որ Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան |tert.am|
10:17 - 21 փետրվարի, 2021

Հույս ունեմ, որ Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հույս ունի, որ Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն, հաղորդում է ТАСС-ը:

«Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ միջուկային գործարքին: Դեռ այդքան էլ հստակ չէ՝ ինչպես դա տեղի կունենա, բայց գլխավորն այն է, որ դա հայտարարվել է: Սա բազմակողմ փոխազդեցություն է, և մենք պատրաստ ենք դրան: Հույս ունեմ, որ մոտակա ժամանակներում այս ուղղությամբ դրական տեղաշարժ կլինի»,- հայտարարել է դեսպանը:

«Լատինական Ամերիկայի հարցում տարաձայնություններ շատ ենք ունեցել և, հավանաբար, դրանք պահպանվում են, բայց նրանց հետ այս առումով շարունակելու ենք երկխոսել»,- ասել է Անտոնովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել