Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է
10:09 - 21 փետրվարի, 2021

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է

Արցախի և Հայաստանի սոցիալական ոլորտի պատասխանատու մասնագետներից կազմված խումբը, որն զբաղվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ և, միաժամանակ, պատրաստում նրանց պրոթեզավորման, այս օրերին գտնվում է Արցախում՝ նույն աշխատանքն իրականացնելով այստեղ։ Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Աշխատանքներին իր մասնագիտական բարձր որակների և գիտելիքների ողջ ներուժով լծված է նաև Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնի ղեկավար Կարեն Դանիելյանը։ Այս օրերին մասնագիտական խումբն Արցախում այցելում է պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում կենսակերպի բարելավմանն ուղղված անհրաժեշտ հարցեր՝ առաջիկայում դրանք առաջնահերթորեն լուծելու նպատակով։
 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է մասնագիտական խմբի անդամների հետ, մանրամասն ծանոթացել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին՝ իր խոսքում ընդգծելով, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցները լինելու են պետության հատուկ հոգածության ներքո, և նրանց առօրեական ամենատարրական խնդիրներն անգամ պետք է համարժեք լուծումներ ունենան։
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել