Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|
19:45 - 20 փետրվարի, 2021

Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են «խարխլել տրանսատլանտյան միասնությունը» և թուլացնել «եվրոպական նախագիծն» ու ՆԱՏՕ-ն՝ փոխանցում է Russia Today-ը: Անվտանգության թեմայով մյունխենյան համաժողովում ելույթ ժամանակ ԱՄՆ ղեկավարը Մոսկվային մեղադրել է ամերիկյան ժողովրդավարության դեմ հարձակումների, ինչպես նաև ամբողջ աշխարհում մի շարք կիբեռհարձակումներին ներգրավվելու համար:

«Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ի դաշինքը: Նա ցանկանում է տապալել տրանսատլանտյան միասնությունն ու մեր վճռականությունը, քանի որ Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետությունների, քան բանակցություններ վարել հզոր և համախմբված տրանսատլանտյան համայնքի հետ»,- հայտարարել է Ջո Բայդենը:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է անվտանգության միջազգային ճարտարապետության կառուցման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի Ռուսաստանի հետ երկխոսությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել