ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամբողջությամբ կգործի մարտի 1-ից |1lurer.am|
19:00 - 20 փետրվարի, 2021

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամբողջությամբ կգործի մարտի 1-ից |1lurer.am|

1lurer.am: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է: Մարտի 1-ից Հայաստանի ու Եվրոպական միության միջև համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում:

Վարոս Սիմոնյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Տնտեսական առումով համաձայնագիրը տալիս է հետևյալը ամբողջ աշխարհին և գործընկերներին, որ Հայաստանը ավելի կանխատեսելի տնտեսական միջավայր է ունենում՝ հանդիսանալով որպես այդպիսին Եվրոպական միության գործընկեր երկիր:

Համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորման հիմնական իրավական հիմքն է: Փորձագետի խոսքով՝ վավերացման գործընթացի ավարտով հարաբերությունները գործընկերային նոր մակարդակ են տեղափոխվում:

Իզաբել Շատոյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Համաձայնագրի 80 տոկոսը 2018 թվականի հունիսից արդեն իսկ իրականացվում էր, գտնվում էր կիրարկման փուլում: 2019 թ. հունիսին համաձայնեցվել էր դրա վերաբերյալ ճանապարհային քարտեզը, և արդեն իսկ իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանը:

Առևտրաշրջանառության առումով համաձայնագիրը չի ներառում ազատ առևտրի էլեմենտներ, մաքսատուրքերի զրոյացում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և չի կարող կնքել երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ Եվրամիության հետ համաձայնագիրն էլ թույլ է տալիս իրականացնել ոլորտային մի շարք բարեփոխումներ:

Վարոս Սիմոնյան - Համաձայնագիրը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտները, որոնք կարող են լինել, օրինակ՝ այն համաձայնագրերում, որոնց մաս են կազմում ոչ Հայաստանում, բայց մեր հարևան գործընկեր երկրները, օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունը ունի Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր և ասոցացման համաձայնագիր Եվրոպական միության հետ:

Համաձայնագրով ծրագրերի 80 տոկոսի առումով ճանապարհային քարտեզն արդեն համաձայնեցվել ու կյանքի է կոչվում: Իզաբել Շատոյանն ընդգծում է՝ դրանք ենթադրում են տարեկան միջոցառումներ: Օրինակ՝ 2019-ին իրականացվել է նման 7 միջոցառում:

Իզաբել Շատոյան - Ճանապարհային քարտեզից, օրինակ՝ վերջերս ուժի մեջ մտավ վարորդական վկայականի քննության հետ կապված նոր կարգը: Դա ճանապարհային քարտեզից ենթադրվող բարեփոխումներից է: Ընթացքի մեջ է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Դրա ուղղությամբ արդեն իսկ լուրջ աշխատանքներ կատարվում են, Ընտրական օրենսգրքի ուղղությամբ բարեփոխումների իրականացումը:

Հայկական կողմը աշխատանքներ տարել է ճանապարհային քարտեզի մնացյալ 20 տոկոսի նախագծման ուղղությամբ. այն արդեն կազմվել և ներկայացվել է եվրոպական կողմին, ու շուտով կունենանք նաև դրա վերաբերյալ գործակցության հստակ ծրագիրը: Հայաստանը նաև 10 տարուց ավելի Եվրոպական միության GSP+ համակարգի շահառու է: Փոխնախարարը շեշտում է՝ դա արտոնյալ առևտրային ռեժիմ է, որը տրամադրվում է այն երկրներին, որոնք բավարարում են համակարգին ներկայացվող պահանջները: Համակարգում ընդգրկված լինելը նշանակում է, որ երկիրը պետք է լինի միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր:

Շարունակությունը՝ 1lurer.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել