Կարելով հույսը․ նոր մասնագիտություն՝ արցախցի կանանց համար
19:35 - 20 փետրվարի, 2021

Կարելով հույսը․ նոր մասնագիտություն՝ արցախցի կանանց համար

Երեք կանայք՝ Լաուրան, Գոհարը և Կարմենը, Արցախից տեղահանված կանանց համար աշխատելու հնարավորություն են ստեղծել․ Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում գործող կարի արհեստանոցն աշխատանք է առաջարկում արցախցի կանանց։ 

«Sewing hope»  («Կարելով հույսը») արհեստանոցում  կարում են թաշկինակներ, դիմակներ, շարֆեր, մեծ ու փոքր պայուսակներ, փողկապներ և այլ իրեր։

«Հայկական տարազի գույները, նախշերը, կտորները շատ գեղեցիկ են։ Այդ պատճառով որոշեցինք հենց հայկական տարազի զարդանախշերն օգտագործել»,- պատմում է արհեստանոցի տնօրեն Լաուրա Բալայանը։

Արցախցի կանայք, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, այստեղ նախ սովորել են կար ու ձև անել, ապա աշխատանքի են անցել։ 

Կարված իրերը նաև արտահանվում են արտերկիր։ Կա առցանց խանութ, որի միջոցով մարդիկ տարբեր երկրներից պատվերներ են անում՝ ըստ իրենց նախընտրած կտորի ու նախշի։

 

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել