Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|
17:45 - 20 փետրվարի, 2021

Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Երկուշաբթի օրվանից ընդդիմությունն Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա։

«Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին։ Մեր ժողովուրդը փաստեց, որ ինքը պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ Մեր երկրում ցանկացած ցնցման և իրավիճակի համար պատասխանատուն վարչապետի աթոռին կառչած անձն է։ Մենք իրեն հնարավորություն տվել էինք անցնում հեռանալու, պետք է հեռանար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել