Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|
17:05 - 20 փետրվարի, 2021

Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակ անցկացվող  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում շեշտը դրեց տնտեսական, սոցիալական հարցերի վրա: Նա նշեց, որ մարդիկ այսօր արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում, որովհետև երկրում տնտեսական, սոցիալական վիճակը վատացել է:

«Դեռ նախորդ տարի հունիսին ես հայտարարել էի, որ գործող իշխանության երիտասարդներն անփորձ են, նրանք պետք է հրաժարական տան: Այսօր ինչ ունենք՝  տնտեսական ճգնաժամ, գործ չկա, մարդիկ չեն կարողանում կոմունալները վճարել: Հանրահավաքին գալու ճանապարհին տասնյակ մարդիկ են մոտեցել աջակցության համար: Մեկը նշում է, որ 4 երեխա ունի և չի կարողանում սոցիալական հարցերը կարգավորել, մյուսները բարձրացնում են ցածր թոշակի հարցը, նշում են, որ այս թանկացումների ֆոնին եղածը չի բավարարում: Այս և մյուս խնդիրները պետք է հրատապ լուծվեն, թոշակները բարձրացվեն»,-  ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով` այսօր աջակցության կարիք ունի բիզնեսը: Նա նշեց, որ ստեղծված դժվար իրավիճակով պայմանավորված բիզնեսն այսօր դժվար դրության մեջ է: Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ պետք է պետությունը որոշ վարկեր ների, մինչև բիզնեսը ոտքի կկանգնի: Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում իշխանության հրաժարականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել