Մակրոնը կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ |tert.am|
10:20 - 20 փետրվարի, 2021

Մակրոնը կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ մատնանշել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անվտանգության ընդհանուր ճարտարապետությունը նաև երկխոսություն է Ռուսաստանի հետ»,-ասել է Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այս տարի տեղի է ունենում առցանց ձևաչափով:

Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Մոսկվայի հետ այս երկխոսությունը պետք է պահանջկոտ լինի: «Բայց այն եվրոպական մայրցամաքում խաղաղության բանալին է»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել