Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
 |shantnews.am|
22:29 - 19 փետրվարի, 2021

Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, ով  դեռ երկուշաբթի պետք է հաստատվի վարչապետի պաշտոնում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Այն հայտնի է դարձել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական խորհրդի նիստից հետո:

Կառավարության կազմը գրեթե մնացել է նույնությամբ: Կա ընդամենը երկու փոփոխություն. Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջուանշեր Բուրճուլաձեն, իսկ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն: Խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի հաջորդ շաբաթ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել