Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին
22:15 - 19 փետրվարի, 2021

Փաստաբանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ բերման ենթարկելու մասին

Փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին: Փաստաբանն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը»,-գրել է փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել