Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները
 |armtimes.com|
21:06 - 19 փետրվարի, 2021

Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 19-ին սպասվում էր Մեծ յոթնյակի երկրների՝ G7-ի ղեկավարների հանդիպումը: Այն մեկնարկել է՝ այս անգամ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Հանդիպումն այս անգամ իրականացվում է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, երկիրն այս տարի նախագահում է աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների ոչ պաշտոնական ասոցիացիան:

Հանդիպումը սկսվել է երեկոյան , ակնկալվում էր, որ կտևի մոտ երկու ժամ:

Այս գագաթնաժողովն առաջինն է 2020 թվականի ապրիլից ի վեր: Մասնակցում են վարչապետները՝ Մեծ Բրիտանիայից Բորիս Ջոնսոնը, Իտալիայից՝ Մարիո Դրագին, Կանադայից՝Ջասթին Թրյուդոն, Ճապոնիայից՝  Յոսիհիդե Սուգան, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Ջոզեֆ Բայդենն ու Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ներկայացուցիչները ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը :  Այս ձևաչափով սա առաջին հանդիպումն է երեք երկրների ՝ Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության համար:

«Քննարկման հիմնական թեման կլինի համաճարակի դեմ պայքարի միասնական և գլոբալ մոտեցման զարգացումը, «որը կվերացնի ազգայնական և պառակտիչ քաղաքականությունը, որը ստվեր է նետել կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական ջանքերին», - ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը  Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ,  որն այս անգամ նախատեսված է անցկացնել  փակ դռների հետևում:

«Համաճարակի վերջին տասներկու ամիսները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր չի կարող ապահով լինել, քանի դեռ բոլոր երկրները չեն պաշտպանվել համաճարակից՝ համատարած պատվաստումների միջոցով», - վստահ է Մեծ Բրիտանիայի ղեկավարը՝ հավատալով, որ պատվաստանյութերի ներդրումը «նոր հնարավորություն է տալիս ցույց տալու միջազգային համագործակցության արժեքը: Ջոնսոնը խոստացել է հորդորել G7- ի առաջնորդներին աջակցել ջանքերին ՝ նոր հիվանդությունների դեմ պատվաստանյութեր պատրաստելու ժամանակը հարյուր օրով կրճատելու համար:

Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ G7- ի առաջնորդները «վերահաստատելու են իրենց աջակցությունը Միացյալ Թագավորության առողջապահական գերակայություններին և քննարկելու են գլոբալ մարտահրավերները լուծելու և կորոնավիրուսից կայուն կանաչ վերականգնում ապահովելու ավելի լայն ջանքեր, ինչպես նաև միջազգային քաղաքականության մի շարք խնդիրներ»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է անհապաղ  2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանը օժանդակելու համար և այդ քայլի մասին հայտարարել G7- ի այս հանդիպման ժամանա,  հաղորդում  է Reuters- ը:

Մնացած 2 միլիարդ դոլարը կփոխանցվի երկու տարվա ընթացքում,երբ երկրները կսկսեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Մենք ուզում ենք, որ այս 2 միլիարդ դոլարը բազմապատկվի՝ վերածվելով առնվազն  15 միլիարդ դոլարի», - մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկն այս նախաձեռնությունը՝ գնահատելով պատվաստումների համաշխարհային արշավի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել