Փետրվարի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք |aliq.ge|
15:26 - 19 փետրվարի, 2021

Փետրվարի 19-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք |aliq.ge|

aliq.ge: Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 701 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 16391 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների թեստով, 6300-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 331 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 597 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3406:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.37%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2.7%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել