Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղերի համար կմրցի 4 հոգի. անունները հայտնի են
11:56 - 19 փետրվարի, 2021

Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղերի համար կմրցի 4 հոգի. անունները հայտնի են

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժողովի չորս անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք չորսն էին: Խորհրդի անդամների թափուր տեղի համար կմրցեն Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Քննարկելով ներկայացված հայտերը՝ Հանձնաժողովի անդամները որոշում կայացրին փետրվարի 26-ին ամփոփել մրցույթի արդյունքները:

Ըստ 2020 թվականին ընդունված օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ Խորհրդի նախագահ եւ 6 անդամ։ Խորհուրդը ներկայում ղեկավարում է Արա Շիրինյանը, իսկ 4 անդամներն են Ստեփան Զաքարյանը, Նարա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել