Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ԼՂ-ում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ |tert.am|
09:56 - 19 փետրվարի, 2021

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ԼՂ-ում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել