Ինձ համար էլ զարմանալի էր, որ աշխարհում մշակութային օբյեկտների վաճառքի պրակտիկա կա․ Զախարովան արձագանքել է Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին հարցին  |1lurer.am|
20:26 - 18 փետրվարի, 2021

Ինձ համար էլ զարմանալի էր, որ աշխարհում մշակութային օբյեկտների վաճառքի պրակտիկա կա․ Զախարովան արձագանքել է Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին հարցին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանի հարցին․  

Թուրքիայում երկու հայկական եկեղեցիներ վաճառքի են հանվել, շատ են եկեղեցիների, հուշարձանների ոչնչացման դեպքերը: Մշակութային վանդալիզմի ֆոնին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մասին հայտարարությունները կարո՞ղ են արդյոք հավատ ներշնչել:

«Չեմ կարող որևէ գնահատական տակ անշարժ գույքի օբյեկտների վաճառքի վերաբերյալ, սակայն, ինչ-որ պահի ինձ համար էլ զարմանալի էր, որ աշխարհում մշակութային օբյեկտների վաճառքի պրակտիկա կա: Դեպքեր կան նաև, որ մշակութային օբյեկտները վերածվում են տների, առևտրի կենտրոնների, նույնիսկ գիշերային ակումբների: Այս պարագայում խոսքը յուրաքանչյուր երկրի ներքին ազգային օրենսդրության մասին է, և պետք է ելնել դրանից: Ինչ վերաբերում է կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների ոչնչացմանը, ապա պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչի՛ մասին է խոսքը: Սակայն դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը, որ պետք է հոգածությամբ վերաբերվել կրոնական օբյեկտներին, պատմական հուշարձաններին»,- հայտարարել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել