Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել
 |factor.am|
19:32 - 18 փետրվարի, 2021

Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը երկրի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել է որպես երկրի վարչապետի թեկնածու այն բանից հետո, ինչ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Sputnik-Georgia-ն։

«Այսօր կայացել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածուի մասին որոշում է ընդունվել։ Որպես կուսակցության նախագահ՝ իմ նախագահության հիման վրա քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասել է Կոբախիձեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել