911 վարչական վարույթ 2020-ին․ ԱԱՏՄ
19:11 - 18 փետրվարի, 2021

911 վարչական վարույթ 2020-ին․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին հարուցել է 911 վարչական վարույթ. 744-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 167-ը՝ դիմումի հիմքով։
 
Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսվարող սուբյեկտներին տրվել է 270 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով 500 վարույթ կարճվել է։
 
2020 թ. դեղերի շրջանառության վերահսկողության ապահովման ոլորտում հարուցվել է 283 վարույթ, բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ապահովման ոլորտում՝ 187, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահովման ոլորտում՝ 292, աշխատանքային օրենսդրության վերահսկողության ապահովման ոլորտում՝ 149 վարչական վարույթ։
 
2020 թ. հարուցված վարչական վարույթների թվերի պատկերն ըստ ոլորտների հետևյալն է՝


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել