ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը
19:06 - 18 փետրվարի, 2021

ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ողջ ընթացքում ՄԱԶԾ-ն հանդիսանալու է ինչպես խորհրդատվական աջակցություն իրականացնող, այնպես էլ ծրագրի իրագործման մեջ անմիջականորեն ներգրավված կառույց:

Կոմիտեում  կայացել է Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով հետազոտության շնորհանդեսը, որն իրականացվել էր ՊԵԿ-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել