Վարչապետը հանձնարարեց առավել արդյունավետ դարձնել անհետ կորած և գերեվարված քաղաքացիների ընտանիքներին աջակցության տրամադրումը
 |1lurer.am|
12:33 - 18 փետրվարի, 2021

Վարչապետը հանձնարարեց առավել արդյունավետ դարձնել անհետ կորած և գերեվարված քաղաքացիների ընտանիքներին աջակցության տրամադրումը |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցության միջոցառում է ընդունվել: Այդ մասին Կառավարության նիստին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: 

«Պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, կարծես, անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիրը, ըստ էության, ինչքան շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել, այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ միջոցառումները բարելավելու դեպքում շահառուն ավելի ճիշտ կնույնականացվի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել