Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ
 |1lurer.am|
12:03 - 18 փետրվարի, 2021

Մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, մինչև հիմա արված չի. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ:

«Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել: Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ՝ հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց իրավասության շրջանակում չէ: Մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը: 

«Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել