ՌԴ արդարադատության նախարարը Նավալնիին ազատ արձակելու ՄԻԵԴ պահանջն անիրագործելի է համարում
 |tert.am|
22:12 - 17 փետրվարի, 2021

ՌԴ արդարադատության նախարարը Նավալնիին ազատ արձակելու ՄԻԵԴ պահանջն անիրագործելի է համարում |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին կալանքից ազատելու մասին, անիրագործելի է, այն հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը և չի պարունակում հղում օրենքի նորմերին: Այս մասին հայտարարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այսօր ՄԻԵԴ-ից Նավալնիին ազատ արձակելու պահանջը աննախադեպ է մի քանի պատճառներով: Նախ, սա հստակ և կոպիտ միջամտություն է ինքնիշխան պետության դատական համակարգի գործունեությանը», - ասված  է Չույչենկոյի մեկնաբանության մեջ:

«Երկրորդ, այս պահանջն անհիմն է և անօրինական, քանի որ այն չի պարունակում որևէ փաստ կամ օրենքի նշում, որը դատարանին հնարավորություն կտա նման որոշում կայացնել»,-ասել է նախարարը:

Երրորդ, նա նշել է, որ «պահանջն ակնհայտորեն անիրագործելի է, քանի որ, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, այս անձին կալանքից ազատելու իրավական հիմքեր չկան»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ պահանջել էր անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել