Սյունիքի և Գեղարքունիքի այլ բնակավայրեր սոցիալական աջակցության ցանկում ներառելու հարցը քննարկվում է. Մեսրոպ Առաքելյան
20:23 - 17 փետրվարի, 2021

Սյունիքի և Գեղարքունիքի այլ բնակավայրեր սոցիալական աջակցության ցանկում ներառելու հարցը քննարկվում է. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։
 
Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։
 
Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների ներառումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել