Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Ուենդի Մորթըն

 |armenpress.am|
19:15 - 17 փետրվարի, 2021

Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Ուենդի Մորթըն |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ: Այս մասին նա նշել է Բրիտանական դեսպանության նոր գրասենյակի բացման առթիվ արված թվիթերյան գրառման մեջ:

«Շատ ուրախ էի այսօր պաշտոնապես բացել Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ հաստատելով, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ մեր ժողովուրդների միջև կապերը կարող են է՛լ ավելի ամրապնդվել»,- նշել է Մորթընը:

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել