Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ շուրջ մոսկովյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը. ՌԴ ԱԳՆ  |tert.am|
14:06 - 17 փետրվարի, 2021

Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ շուրջ մոսկովյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Փետրվարի 17-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքականանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է մաուլի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել