ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը |armenpress.am|
14:05 - 17 փետրվարի, 2021

ԼՀԿ ղեկավարը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մտադրությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մտադրությանը: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա ուզում եք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, ուզում եք այդ կոնտինգենտը մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞, դա արդա՞ր է»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ ինքնիշխանությունը լեզուներով պայմանավորված չէ: ԼՀԿ ղեկավարը բերեց Շվեյցարիայի օրինակը, որը 1-ից ավելի պաշտոնական լեզուներ ունի, և հարցրեց՝ հիմա այն սուվերեն չէ՞:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել