ԱԱՏՄ մասնագետներն այցելել են Վանաձորում սննդային թունավորում ստացած քաղաքացիներին
18:24 - 16 փետրվարի, 2021

ԱԱՏՄ մասնագետներն այցելել են Վանաձորում սննդային թունավորում ստացած քաղաքացիներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են, սննդային գործոնով պայմանավորված, աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։
 
Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիշեցնում է՝
 
Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները՝
 
մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը.
 
առանձնացնել հում սնունդը եփածից.
 
լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը.
 
սնունդը պահել անվտանգ ջերմաստիճանում.
 
ժամկետանց սնունդ չօգտագործել.
 
օգտագործել անվտանգ հումք և ջուր.
 
կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լավ լվանալ հավկիթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել