Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը |armenpress.am|
17:41 - 16 փետրվարի, 2021

Գերմանիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. դեսպան Բանցհաֆի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին: Այս մասին  բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ գերիների վերադարձի գործընթացը:

- Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեռևս բաց է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է Գերմանիան տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը: Ինչպե՞ս է Գերմանիան մեկնաբանում պնդումներն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է:

- Գերմանիան լիարժեքորեն կիսում է տեսակետն այն մասին, որ պատերազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտելու ճանապարհին: Պետք է վերաթարմացվեն ջանքերը՝ հանուն հակամարտության բանակցային, խաղաղ, համապարփակ և կայուն կարգավորման, այդ թվում և՝ ԼՂ կարգավիճակի առնչությամբ: Գերմանիան խնդրի երկարատև լուծման որոնման հարցում լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահների ղեկավարությամբ:

-  Պատերազմի ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև ռազմագերիների և գերիների վերադարձի հարցին: Հակամարտության երկու կողմերը նշել են, որ փոխանակումն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը: Միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել այս հարցի շուտափույթ լուծման համար:

- Միջազգային հանրությունը պետք է հիշեցնի, որ ռազմագերիների վերադարձը մարդասիրական հարց է, որը պետք է իրականացվի՝ միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգմամբ: Ես իսկապես հուսով եմ, որ մոտ ապագայում հետագա առաջընթաց կգրանցվի: Կարեկցում եմ բոլոր ընտանիքներին, որոնք աճող անհամբերությամբ սպասում են, թե երբ են գրկելու իրենց սիրելիներին:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել