Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|
16:37 - 16 փետրվարի, 2021

Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական: Փետրվարի 16-ին այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը՝ ողջույնի խոսքով դիմելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմավարական համագործակցությանը նվիրված վիրտուալ խորհրդաժողովի մասնակցներին:

«Չնայած բոլոր տարաձայնություններին, Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման հարցում»,- ասել Է Ալտմայերը ՝ այնուամենայնիվ խոստովանելով, որ այժմ հարաբերությունները «հասել են ամենացածր կետին»: «Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ հիմնական խաղորդներից մեկը գլոբալ քաղաքականության բնագավառում»,- նշել Է նախարարն՝ ընդգծելով, որ «երկխոսության բացակայությունն այլընտրանք չԷ»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել