ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերիներին |1lurer.am|
15:20 - 16 փետրվարի, 2021

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերիներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:

Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը  ասել է, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի. նրանց թվում և՛ զինծառայողներ են, և՛ քաղաքացիական անձինք:

Զառա Ամատունին ընդգծել է՝ նրանց տեսակցած պատվիրակների ուշադրության կենտրոնում է գերիների հանդեպ վերաբերմունքը:

 
 

Միջազգային կառույցը գերեվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են նրանց, ում գերեվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:

«Ցուցակ ասածն այն տվյալներն են, որոնք մենք ունենք մեզ մոտ, գրանցում ենք և որով մենք պարբերաբար անցնում ենք՝ հասկանալու համար՝ յուրաքանչյուր դեպքի հետ կապված կա՞ առաջընթաց մեր աշխատանքներում: Սակայն այդ ցուցակ ասվածը կամ այն ցանկացած տվյալները, որ հավաքագրում ենք, դրանք նույնպես մեր և համապատասխան իշխանությունների միջև աշխատանքի կոնֆիդենցիալ բնույթի գործընթաց են, որը չենք հայտնում հանրությանը»,- ասել է Ամատունին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել