Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|
14:37 - 16 փետրվարի, 2021

Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը տարիներ շարունակ հետևողականորեն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:

Սանկտ Պետերբուրգում իր ֆինն պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող կառույցներից շատերի գործունեությունը կա՛մ դադարեցվել է, կա՛մ սառեցվել:  

ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ՝ ներկայում երկկողմ շփումները կենտրոնացած են առանձին թեմաների վրա, ինչպիսիք են Իրանի միջուկային հիմնահարցը և Սիրիայի հակամարտությունը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները, եթե դրան պատրաստ է նաև եվրոպական կառույցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել