Մերժվեց Կառավարության շենք մուտք գործած Ս. Խառատյանին և Է. Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը |hetq.am|
13:23 - 16 փետրվարի, 2021

Մերժվեց Կառավարության շենք մուտք գործած Ս. Խառատյանին և Է. Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելքսեթյանի, քիչ առաջ մերժեց նոյեմբերի 10-ին կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրանց պաշտպանների միջնորդությունները:

Երեկ՝ փետրվարի 15-ին կայացած դատական նիստի ընթացքում, Սերգեյ Խառատյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է իր պաշտպանյալին 15 մլն ՀՀ դրամ գրավի դրմաց ազատ արձակելու միջնորդություն, իսկ Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը գրավի չափ չէր նշել։

Խառատյանն ու Գրիգորյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել