Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները
17:22 - 15 փետրվարի, 2021

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:

Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների և միջոցների ուսումնասիրությունից հետո անցկացվել է նաև ուսումնավարժություն, որի ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարման, հավաքի, խնդրների հաստատման և ապա նաև զեկույցների ներկայացման աշխատանքներ: 

Ուսումնավարժության սցենարով պայմանավորված՝ խնդիր է դրվել Տեսչական մարմնի գործունեությունը փոխադրել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմի և անհապաղ գործողության մեջ դնել քաղաքացիական պաշտպանության պլանը: Մասնակիցները, համաձայն ՍԱՏՄ գործունեության աշխատանքային ռեժիմների փոփոխման և քաղաքացիական պաշտպանության պլանների, անցկացրել են սցենարով առաջադրված խնդիրների լուծման աշխատանքներ, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ ըստ աստիճանակարգության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել