Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 20 դեպք
12:52 - 15 փետրվարի, 2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 20 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը:

Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 332.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 7.933.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 153.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 3.005.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 179.400 ՀՀ դրամի չափով վնաս:

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 587.550 ՀՀ դրամ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել