15 հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ |armtimes.com|
09:45 - 15 փետրվարի, 2021

15 հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ |armtimes.com|

armtimes.com: Կիրակի օրը 15 հայ ուխտավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր: Այս մասին հայտնում է  ՌԴ ՊՆ-ն։

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:  Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ:

Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել