Իրանում նշել են Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները |tert.am|
17:03 - 14 փետրվարի, 2021

Իրանում նշել են Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները |tert.am|

tert.am: Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի փոխհրամանատար Հաբիբուլա Սայարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանի հզոր նավատորմի զորավարժությունների անցկացումը Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ հստակ ուղերձ է պարունակում»,- ասել է իրանցի զինվորականը` նշելով, որ իրանական նավատորմը գտնվում է խոշոր տերությունների նավատորմերի մակարդակին:

Զորավարժությունների հստակ ամսաթիվը իրանցի փոխհրամանատարը չի նշել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել